Ամենամյա «ԱրմպրոդԷքսպո» ցուցահանդեսին

Մեծ հեղինակություն վայելող «ԱրմպրոդԷքսպո» ցուցահանդեսը համարվում է տարվա գլխավոր գյուղատնտեսական իրադարձություններից մեկը, որին մասնակցում են առաջատար արտադրողներ, մատակարարներ, դիստրիբյուտորներ:

Հրաշք Այգին ևս անմասն չմնաց այս իրադարձությունից. ցուցահանդեսին ներկայացված են նորագույն գյուղատնտեսական տեխնիկաները, իսկ փակ տաղավարում` մեր օրգանական պարարտանյութերը:

«ԱրմպրոդԷքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի նպատակն է՝ ներկայացնել գյուղատնտեսական արտադրության և հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, հաստատել գործարար կապեր և խթանել արտահանումը: 2017 թ. ցուցահանդեսին մասնակցում է գյուղատնտեսական մթերք վերամշակող, ագրարային ոլորտն սպասարկող և ծառայություններ մատուցող 110 կազմակերպություն: