Հայաստանում բացվել է գյուղատնտեսական տեխնիկայի առաջին կայանը

Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանում բացվել է գյուղատնտեսական տեխնիկայի առաջին կայանը: Կայանը հիմնադրվել է «ՖԻԱՌ» ԳՐՈՒՊ ընկերության կողմից, տեխնիկան տրամադրվել է «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ կողմից, մատակարար և նախաձեռնության աջակից է հանդիսացել «Հրաշք այգի» ընկերությունը: Կայանում ներկայացված է մոտ 30 միավոր եվրոպական ժամանակակից գյուղտեխնիկա, կոմբայն, տրակտորներ, քարհավաք մեքենա, խոտհնձիչներ, սրսկիչներ, կարտոֆիլահան և կարտոֆիլացան մեքենաներ և այլն:
Ընկերության նպատակն է հողօգտագործողներին վարձակալության հիմունքներով տրամադրել ժամանակակից և բարձր արդյունավետությամբ օժտված գյուղտեխնիկա: