Հրաշք Այգի եվ Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարան

Սույն թվականի փետրվարի 28-ին Հրաշք Այգի ընկերության և <<Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարան>> հիմնադրամի կողմից կնքվեց պայմանագիր` ըստ որի մինչև 2019թ.-ը ՀԱԱՀ-ի ուսանողները, մագիստրանտները ըստ ծրագրի, նախապես ներկայացված գրաֆիկի և ուսանողների թվաքանակի, կարող են իրենց պրակտիկան անցկացնել Հրաշք Այգի ընկերությունում: 

ՀԱԱՀ-ը կատարելու է Հրաշք Այգի ընկերության մասնագետների վերապատրաստում և անվճար խորհրդատվություն իր բնագավառի սահմաններում, սիստեմատիկ իրականացվելու են արտադրատեխնոլոգիական պրակտիկաներ համալսարանի դասախոսների միջոցով: