Լիզինգի պետական աջակցության ծրագիր եվ Հրաշք Այգի

Սույն թվականի մարտի 31-ին, "ՓՄՁ ներդրումներ" ՈՒՎԿ ՓԲԸ գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը եւ "Հրաշք այգի" ՍՊԸ հիմնադիր տնօրեն Արթուր Իվանյանը ստորագրել են համագործակցության պայմանագիր, որը նպատակ ունի աջակցել գյուղացիական տնտեսություններին, կոոպերատիվներին, հեռավոր, սահմանամերձ, բարձր լեռնային համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններին, գյուղատնտեսական աշխատանքներում ներգրավված ՓՄՁ սուբյեկտներին և այլ ֆիզիկական ու իրավաբանական անձանց` արտոնյալ պայմաններով ձեռք բերելու կոմբայններ, տրակտորներ և այլ գյուղատնտեսական տեխնիկա:
Գյուղտեխնիկան տրամադրվում է 9 % տոկոսադրույքով, որից 7 տոկոսային կետը սուբսիդավորվում է պետության կողմից, արդյունքում` շահառուները հնարավորություն ունեն տեխնիկան ձեռք բերել 2 % տոկոսադրույքով: "ՓՄՁ ներդրումներ" ՈՒՎԿ ՓԲԸ-ն իր միջոցներով լիզինգի գործողության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում լիզինգի առարկան ապահովագրում է կորստյան և վնասվածքի ռիսկերից (կասկո):

Մանրամասն ինֆորմացիայի համար կարող եք զանգահարել 010-44-77-83 հեռախոսահամարին կամ այցելել մեզ Արշակունյաց 214: