Բլոկ - բենզամիդների խմբի կոնտակտ-աղիքային ազդեցության միջատասպան է: Հանդիսանում է խիտինի սինթեզի արգելակիչ:
Ազդող նյութը՝ լյուֆենուրոն, 50գ/լ: Արտադրող՝ <<ՆԻՆՀՈՒԱ ԳՐՈՒՊ>> ՍՊԸ, Ջիանգխիա 21, ՆԻՆԳԲՈ 315000, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:  
Պատրաստուկային ձևը՝ խտացված էմուլսիա:  Զուտ քաշը՝ 1 լ: Թույլ թունավոր է մեղուների համար: Պատկանում է վտանգավորության IIΙ դասին: Կիրառվում է խնձորենու, կարտոֆիլի, լոլիկի վրա, ինչպես նաև արոտավայրերում՝ կարծրաթևերի, թեփուկաթևերի և ուղղաթևերի կարգերի մի շարք վնասատուների դեմ պայքարում: Գրանցման վկայական N 0298 ՋՖԳ Գրուպ, Չինաստան: Պիտանելիության ժամկետը՝ տես փաթեթի վրա: Պահպանել երեխաների համար անհասանելի, չոր, լավ օդափոխվող տեղում՝ -5°C… +35°C ջերմաստիճանում: Համատեղելի է միջատասպան և սնկասպան պատրաստուկների մեծ մասի հետ, բացառությամբ հիմնային ռեակցիա ունեցողների: Պատրաստուկի հետ աշխատանքները պետք է իրականացվեն անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործմամբ: Արգելվում է պատրաստուկի տեղափոխումը այլ մթերքների հետ: Թափվելու դեպքում պատրաստուկն անհրաժեշտ է ծածկել ավազով կամ փայտի թեփով, ապա հավաքել և դատարկ տարաների հետ տեղափոխել համապատասխան վնասազերծման վայր: Թունավորման ախտանիշներից են` քրտնարտադրություն, կրծքավանդակի ցավեր, ընդհանուր թուլություն, գլխապտույտ և գլխացավ: Թունավորման նշանների դեպքում անձին դուրս բերել աղտոտված տարածքից, հանել աղտոտված հագուստը, մեծ քանակությամբ հեղուկ տալ, արհեստական փսխում առաջացնել: Մաշկի վրա ընկնելու դեպքում լվանալ հոսող ջրի տակ:    

Բլոկ

  • Արտադրող:
  • Առկայությունը: Առկա է