Նշանակությունը՝ համակցված սնկասպան-միջատասպան ախտահանիչ է:

Ազդող նյութերը՝ տիամետօքսամ 262,5 գ/լ + դիֆենակոնազոլ 25 գ/լ + ֆլուդիօքսոնիլ 25 գ/լ:

Պատրաստուկային ձևը՝ խտացված կախույթ: Զուտ քաշը՝ 1լ:

Պատկանում է վտանգավորության II դասին:

Կիրառությունը`  կիրառվում է հացահատիկային մշակաբույսերի սերմերի և կարտոֆիլի պալարների ախտահանման համար:

Համատեղելիությունը՝ համատեղելի է ինսեկտիցիդների և ֆունգիցիդների մեծ մասի հետ, սակայն յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է ստուգել համատեղելիությունը տվյալ պատրաստուկի հետ:

Անվտանգության կանոնները՝ պատրաստուկի հետ աշխատանքները պետք է իրականացվեն մասնագետի հսկողությամբ և անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործմամբ: Արգելվում է պատրաստուկի տեղափոխումը այլ մթերքների հետ:

Թափված պեստիցիդների վնասազերծման եղանակները՝ թափվելու դեպքում պատրաստուկն անհրաժեշտ է ծածկել ավազով կամ փայտի թեփով, ապա հավաքել և տեղափոխել համապատասխան վնասազերծման վայր:

Դատարկ տարաների վնասազերծման եղանակները՝ դատարկ տարաների ոչնչացումից առաջ անհրաժեշտ է դրանք 3 անգամ ողողել մաքուր ջրով, ապա տեղափոխել համապատասխան վնասազերծման վայր:

Առաջին օգնություն՝ թունավորման ախտանիշներից են` քրտնարտադրություն, կրծքավանդակի ցավեր, ընդհանուր թուլություն, գլխապտույտ և գլխացավ: Թունավորման նշանների դեպքում անձին դուրս բերել աղտոտված տարածքից, հանել աղտոտված հագուստը, մեծ քանակությամբ հեղուկ տալ, արհեստական փսխում առաջացնել: Մաշկի վրա ընկնելու դեպքում լվանալ հոսող ջրի տակ:

Մշակաբույսի անվանումը

Վնասակար օրգանիզմը

Ծախսի նորման լ/տ,

 

Մշակման ժամկետները և եղանակները

Սպասմ. ժամ. (մշակ. առավ. քանակը)

Կարտոֆիլ

 

Լարաթրթուր, կոլորադյան բզեզ

0,4

Պալարների նախացանքային մշակություն, բանվորական հեղուկի ծախսը՝ 10լ/տ

-(1)

Ֆուզարիոզ, անտրակնոզ, արծաթավուն քոս, ռիզոկտոնիոզ

0,4

Պալարների նախացանքային մշակություն, բանվորական հեղուկի ծախսը՝ 10լ/տ

Ցորեն աշնանացան, գարնանացան

 

Քարամրիկ, ֆուզարիոզային և հելմինտոսպորիոզային արմատային փտումներ, սերմերի բորբոսնում, սերմերի ալտերնարիոզ

 

1,2–1,5

Սերմերի ախտահանում անմիջապես ցանքից առաջ կամ նախօրոք (մինչև 1 տարի) բանվորական հեղուկի ծախսը՝ 10լ/տ

-(1)

Գարի աշնանացան, գարնանացան

1,2–1,5

Սելիս

  • Արտադրող:
  • Առկայությունը: Առկա է