Դանիտոլ - սինթետիկ պիրետրոիդների խմբի, կոնտակտ-աղիքային ազդեցության ինսեկտոակարիցիդ է:
Ազդող նյութը՝  ֆենպրոպատրին, 100գ/լ: 
Պատրաստուկային ձևը՝  խտացված էմուլսիա:  Զուտ քաշը՝  1լ: Թունավոր է ձկների և միջակ թունավոր մեղուների համար:
Պատկանում է վտանգավորության II դասին:
Կիրառությունը`  կիրառվում է վեգետացիայի ընթացքում, խնձորենու պտղակերի, տերևոլորի և տզերի դեմ: Պահպանել երեխաների համար անհասանելի, չոր, լավ օդափոխվող տեղում՝ -5°C…+30°C ջերմաստիճանում:
Համատեղելի է միջատասպան և սնկասպան պատրաստուկների մեծ մասի հետ: Պատրաստուկի հետ աշխատանքները պետք է իրականացվեն անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործմամբ: Արգելվում է պատրաստուկի տեղափոխումը այլ մթերքների հետ: Թափվելու դեպքում պատրաստուկն անհրաժեշտ է ծածկել ավազով կամ փայտի թեփով, ապա հավաքել և դատարկ տարաների հետ տեղափոխել համապատասխան վնասազերծման վայր: Թունավորման ախտանիշներից են` քրտնարտադրություն, կրծքավանդակի ցավեր, ընդհանուր թուլություն, գլխապտույտ և գլխացավ: Թունավորման նշանների դեպքում անձին դուրս բերել աղտոտված տարածքից, հանել աղտոտված հագուստը, մեծ քանակությամբ հեղուկ տալ, արհեստական փսխում առաջացնել:  Մաշկի վրա ընկնելու դեպքում լվանալ հոսող ջրի տակ:

Դանիտոլ

  • Արտադրող:
  • Առկայությունը: Առկա է