Նշանակությունը՝ խիտինի սինթեզի արգելակիչների խմբի, կոնտակտ ազդեցության միջատասպան է:

Ազդող նյութը՝ դիֆլուբենզուրոն 250գ/կգ:

Պատրաստուկային ձևը՝ թրջվող փոշի:  Զուտ քաշը՝ 500գ:

Պատկանում է վտանգավորության IIΙ դասին: Թույլ թունավոր է մեղուների համար:

Կիրառությունը`  կիրառվում է վեգետացիայի ընթացքում՝ կաղամբի, խնձորենու, ոչ պտղատու ծառերի և մի շարք այլ մշակաբույսերի վնասատուների դեմ պայքարում:

Համատեղելիությունը՝ համատեղելի չէ հիմնային ռեակցիա ունեցող պատրաստուկների հետ:

Անվտանգության կանոնները՝ պատրաստուկի հետ աշխատանքները պետք է իրականացվեն մասնագետի հսկողությամբ և անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործմամբ: Արգելվում է պատրաստուկի տեղափոխումը այլ մթերքների հետ:

Թափված պեստիցիդների վնասազերծման եղանակները՝ թափվելու դեպքում պատրաստուկն անհրաժեշտ է ծածկել ավազով կամ փայտի թեփով, ապա հավաքել և տեղափոխել համապատասխան վնասազերծման վայր:

Դատարկ տարաների վնասազերծման եղանակները՝ դատարկ տարաների ոչնչացումից առաջ անհրաժեշտ է դրանք 3 անգամ ողողել մաքուր ջրով, ապա տեղափոխել համապատասխան վնասազերծման վայր:

Առաջին օգնություն՝ թունավորման ախտանիշներից են` քրտնարտադրություն, կրծքավանդակի ցավեր, ընդհանուր թուլություն, գլխապտույտ և գլխացավ: Թունավորման նշանների դեպքում անձին դուրս բերել աղտոտված տարածքից, հանել աղտոտված հագուստը, մեծ քանակությամբ հեղուկ տալ, արհեստական փսխում առաջացնել: Մաշկի վրա ընկնելու դեպքում լվանալ հոսող ջրի տակ:

Մշակաբույսի անվանումը

Վնասակար օրգանիզմը

Ծախսի նորման,

Կգ/հա

Մշակման ժամկետները և եղանակները

Սպասման ժամկետը (մշակ. առավել. քանակը)

Խնձորենի

Խնձորենու պտղակեր,

1-2

Սրսկում վեգետացիայի ընթացքում, 1000-1500լ/հա

30(2)

օղակավոր մետաքսագործ, ոսկետուտ

0,2-0,5

Կաղամբ

Կաղամբի բվիկ, ցեց, ճերմակաթիթեռ

0,15

Սրսկում վեգետացիայի ընթացքում, 300-500լ/հա

30(1)

 

Շամպինիոն

Սնկաճանճեր, սնկային մոծակներ

0,003 կգ/մ2

Սուբստրատի սրսկում

25(2)

Չպտղաբերող այգիներ, քաղաքային կանաչապատ տարածքներ

Ամերիկյան սպիտակ թիթեռ

0,1-0,2

Սրսկում վեգետացիայի ընթացքում, 1000-1500լ/հա

-(2)

Արոտավայրեր, վայրի բուսականություն

Մորեխներ

0,14

Սրսկում թրթուրների զարգացման շրջանում,

200-400լ/հա

-(1)

 

Դիմիլին

  • Արտադրող:
  • Առկայությունը: Առկա է