Ֆենիտրոգիահ – ֆոսֆորօրգանական միացությունների խմբի, կոնտակտ-աղիքայիին ազդեցության միջատասպան է:
Ազդող նյութը՝  ֆենիտրոթիոն, 500գ/լ: 
Պատրաստուկային ձևը՝  խտացված էմուլսիա:  Զուտ քաշը՝  1լ: Խիստ թունավոր է մեղուների և թռչունների համար:
Պատկանում է վտանգավորության III դասին:
Կիրառությունը`  կիրառվում է, հացազգիների, պտղատու և բանջարանոցային մշակաբույսերի, անտառային ծառատեսակների  վրա՝ լայն սպեկտորի կրծող և ծծող վնասատուների դեմ: Պահպանել երեխաների համար անհասանելի, չոր, լավ օդափոխվող տեղում՝ -5°C… +35°C ջերմաստիճանում: Համատեղելի է միջատասպան և սնկասպան պատրաստուկների մեծ մասի հետ, սակայն յուրաքանչյուր դեպքում պետք է ստուգել համատեղելիությունը որոշակի պատրաստուկի հետ: Պատրաստուկի հետ աշխատանքները պետք է իրականացվեն անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործմամբ: Արգելվում է պատրաստուկի տեղափոխումը այլ մթերքների հետ: Թափվելու դեպքում պատրաստուկն անհրաժեշտ է ծածկել ավազով կամ փայտի թեփով, ապա հավաքել և դատարկ տարաների հետ տեղափոխել համապատասխան վնասազերծման վայր: Թունավորման ախտանիշներից են` քրտնարտադրություն, կրծքավանդակի ցավեր, ընդհանուր թուլություն, գլխապտույտ և գլխացավ: Թունավորման նշանների դեպքում անձին դուրս բերել աղտոտված տարածքից, հանել աղտոտված հագուստը, մեծ քանակությամբ հեղուկ տալ, արհեստական փսխում առաջացնել:  Մաշկի վրա ընկնելու դեպքում լվանալ հոսող ջրի տակ:   

Ֆենիտրոգիահ

  • Արտադրող:
  • Առկայությունը: Առկա է