Ազդող նյութերը՝ մագնեզիում (MgO) – 8 %:

Նշանակությունը՝ մագնեզիումի պարունակությամբ հեղուկ պարարտանյութ է: 
Կիրառվում է գյուղատնտեսական մշակաբույսերի մեջ մագնեզիումի պակասը լրացնելու համար: Արագ ներծծվում է բույսի բոլոր օրգանների մեջ: Մշակումների առավելագույն քանակությունը՝ 2-3: Սպասման ժամկետը՝ 3-4 օր: 
Համատեղելիությունը՝ համատեղելի է պարարտանյութերի մեծ մասի հետ, չի համատեղվում պղինձ պարունակող պատրաստուկների հետ (բորդոյան խառնուրդ, պղնձարջասպ և այլն): 
Փաթեթավորումը` 5 լ

Մշակաբույսը

Ծախսի նորման

Կիրառման ժամկետը և եղանակը

Տերևային

Հողային

Ցիտրուսայիններ և Պտղատուներ

300-400 մլ/100լ ջրում

6-8լ/հա

3-4  մշակում՝ պտուղների ձևավորումից սկսած յուրաքանչյուր 15 օրը մեկ

Խաղողի վազ և ձիթենի

300-400 մլ/100լ ջրում

5-7լ/հա

2-3 մշակում՝ պտուղների ձևավորումից սկսած յուրաքանչյուր 10 օրը մեկ

Բանջարային  մշակաբույսեր (լոլիկ, վարունգ, տաքդեղ)

150-250 մլ/100լ ջրում

6-7լ/հա

Կախված մշակաբույսի պահանջից՝ յուրաքանչյուր 15 օրը մեկ

Արդյունաբերական  մշակաբույսեր (կարտոֆիլ, բամբակենի)

200-300 մլ/100լ ջրում

5-6լ/հա

2-3  մշակում, բույսերի ակտիվ

թփակալումից սկսած

Հատապտղատուներ

250-300 մլ/100լ ջրում

5-7լ/հա

Կախված մշակաբույսի պահանջից՝ յուրաքանչյուր 15 օրը մեկ

Բանան

200-300 մլ/100լ ջրում

6-8լ/հա

2 սրսկում՝ վաղ գարնանը

Այլ մշակաբույսեր

150-300 մլ/100լ ջրում

4-6լ/հա

2-3 մշակում՝ պտուղների ձևավորումից սկսած

Ֆերտիմիքս Մագնեզիում (Mg)

  • Արտադրող: Արվենսիս
  • Առկայությունը: Առկա է