Ազդող նյութը՝ ավերսեկտին Ս, 2գ/լ: 

Նշանակությունը՝ ավերմեկտինների հատկությունների հիմքի վրա ստացված կենսաբանական ինսեկտոակարիցիդ է: 
Կիրառվում է բաց դաշտում և փակ գրունտում՝ կոմպլեքս վնասատուների դեմ: 
Համատեղելիությունը՝ համատեղելի է շատ պեստիցիդների հետ, բացառությամբ ուժեղ հիմնային ռեակցիա ունեցող պատրաստուկների: 
Փաթեթավորումը` 5 լ

Մշակաբույս

Վնասատու

Ծախսի նորման

Կիրառման եղանակը

Կարտոֆիլ,

Սոխ

Կոլորադյան բզեզի թրթուրներ, լվիճներ

10մլ/10 լ ջրին

Սրսկում վնասատուի ի հայտ գալու ժամանակ, կրկնել 14-20 օր հետո: Վեգետացիայի ընթացքում սրսկել 2-4 անգամ: Պատրաստի լուծույթի 1 լիտրը բավարարում է 10-20 մ2 տարածքի մշակման համար (կախված թփակալության աստիճանից)

Թրիպս

30մլ/10 լ ջրին

Սպիտակագլուխ կաղամբ

Կաղամբի և բողկի սպիտակաթիթեռ, կաղամբի ցեց, կաղամբի բվիկ

40մլ/10 լ ջրին

Սրսկում վնասատուի ի հայտ գալու ժամանակ, կրկնել 14 օր հետո: Վեգետացիայի ընթացքում բավարար է 1-2 սրսկումը:

Սմբուկ

Կոլորադյան բզեզ

10մլ/10 լ ջրին

Սրսկում վնասատուի ի հայտ գալու ժամանակ, կրկնել 7 օր հետո: Վեգետացիայի ընթացքում բավարար է 1-2 սրսկումը:

Հաղարջ

Սովորական ոստայնատիզ, տերևային և քառաոտ տիզ, տերևոլոր, երկրաչափ, լվիճներ

20մլ/10 լ ջրին

Սրսկում վնասատուի ի հայտ գալու ժամանակ, կրկնել 14-20 օր հետո: Սրսկումից 2 օր հետո կարելի է պտուղներն օգտագործել:

 

Խնձորենի

Խնձորենու և արևելյան պտղակերներ, ծաղկակեր

20մլ/10 լ ջրին

Սրսկում ծաղկաթափից հետո, մինչև պտուղների հասունացումը:

 

Տզեր (պտղատուների կարմիր տիզ, Շլեխտենդալի տիզ և այլն), խնձորենու կանաչ լվիճ, բալենու լվիճ

25մլ/10 լ ջրին

Սրսկումներ 2 անգամ մինչև ծաղկելը և 2 անգամ ծաղկելուց հետո՝ 18°C-ի դեպքում 10 օր,  20-25°C-ի դեպքում  7-9 ընդմիջումներով:

Պտղակերներ, երկրաչափեր, ցեց,  բվիկներ

10մլ/10 լ ջրին

Սրսկումներ մինչև ծաղկելը և ծաղկելուց հետո

Վարունգ, լոլիկ, պղպեղ, սմբուկ (փակ գրունտ)

Սովորական ոստայնատիզ

10մլ/10 լ ջրին

Սրսկում վնասատուի ի հայտ գալու ժամանակ, կրկնել 7-14 օր հետո: Հատկապես լավ պետք է մշակել տերևների ստորին մակերեսը: Սրսկումից 2 օր հետո կարելի է պտուղներն օգտագործել:

Դեղձենու և բոստանային լվիճներ

40մլ/10 լ ջրին

Ծխախոտի և արևմտյան ծաղկային թրիպս

50մլ/10 լ ջրին

Ցիտրուսայիններ

Ցիտրուսայինների արծաթափայլ տիզ

40-60մլ/10 լ ջրին

 

Ֆիտովերմ Մ

  • Արտադրող: Ֆարմ Բիո Մեդ
  • Առկայությունը: Առկա է