Ֆոկուս - սինթետիկ պիրետրոիդների խմբի միջատասպան է:
Ազդող նյութը՝  էսֆենվալերատ, 50գ/լ:
Պատրաստուկային ձևը՝  խտացված էմուլսիա:  Զուտ քաշը՝  1լ:
Խիստ թունավոր է մեղուների և թռչունների համար:
Պատկանում է վտանգավորության IIΙ դասին:
Կիրառությունը` կիրառվում է գյուղատնտեսական մշակաբույսերի վրա՝ կոմպլեքս վնասատուների դեմ:  Պահպանել երեխաների համար անհասանելի, չոր, լավ օդափոխվող տեղում՝ -15°C…+35°C ջերմաստիճանում:
Համատեղելիությունը` համատեղելի է միջատասպան և սնկասպան պատրաստուկների մեծ մասի հետ, բացառությամբ հիմնային ռեակցիա ունեցողների: Պատրաստուկի հետ աշխատանքները պետք է իրականացվեն անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործմամբ: Արգելվում է պատրաստուկի տեղափոխումը այլ մթերքների հետ: Թափվելու դեպքում պատրաստուկն անհրաժեշտ է ծածկել ավազով կամ փայտի թեփով, ապա հավաքել և դատարկ տարաների հետ տեղափոխել համապատասխան վնասազերծման վայր: Թունավորման ախտանիշներից են` քրտնարտադրություն, կրծքավանդակի ցավեր, ընդհանուր թուլություն, գլխապտույտ և գլխացավ: Թունավորման նշանների դեպքում անձին դուրս բերել աղտոտված տարածքից, հանել աղտոտված հագուստը, մեծ քանակությամբ հեղուկ տալ, արհեստական փսխում առաջացնել:  Մաշկի վրա ընկնելու դեպքում լվանալ հոսող ջրի տակ:    

Ֆոկուս

  • Արտադրող:
  • Առկայությունը: Առկա է