Նշանակությունը՝ կոնտակտ-աղիքային (տրանսլամինար) ազդեցության ինսեկտոակարիցիդ է:
Ազդող նյութը՝ քլորֆենապիր, 240գ/լ:
Պատրաստուկային ձևը՝ խտացված կախույթ: Զուտ քաշը՝ 1լ:
Պատկանում է վտանգավորության II դասին: Խիստ թունավոր է մեղուների և թռչունների համար:
Համատեղելիությունը՝ համատեղելի է շատ պեստիցիդների հետ, բացառությամբ ուժեղ հիմնային ռեակցիա ունեցող պատրաստուկների, սակայն յուրաքանչյուր դեպքում խորհուրդ է տրվում ստուգել համատեղելիությունը տվյալ պատրաստուկի հետ:
Անվտանգության կանոնները՝ պատրաստուկի հետ աշխատանքները պետք է իրականացվեն մասնագետի հսկողությամբ և անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործմամբ: Արգելվում է պատրաստուկի տեղափոխումը այլ մթերքների հետ:
Թափված պեստիցիդների վնասազերծման եղանակները՝ թափվելու դեպքում պատրաստուկն անհրաժեշտ է ծածկել ավազով կամ փայտի թեփով, ապա հավաքել և տեղափոխել համապատասխան վնասազերծման վայր:
Դատարկ տարաների վնասազերծման եղանակները՝ դատարկ տարաների ոչնչացումից առաջ անհրաժեշտ է դրանք 3 անգամ ողողել մաքուր ջրով, ապա տեղափոխել համապատասխան վնասազերծման վայր:
Առաջին օգնություն՝ թունավորման ախտանիշներից են` քրտնարտադրություն, կրծքավանդակի ցավեր, ընդհանուր թուլություն, գլխապտույտ և գլխացավ: Թունավորման նշանների դեպքում անձին դուրս բերել աղտոտված տարածքից, հանել աղտոտված հագուստը, մեծ քանակությամբ հեղուկ տալ, արհեստական փսխում առաջացնել: Մաշկի վրա ընկնելու դեպքում լվանալ հոսող ջրի տակ:
Մշակաբույսը |
Վնասակար օրգանիզմը |
Չափաքանակը, լ/հա, կգ/հա |
Կիրառման եղանակը և ժամկետները |
Սպասման ժամկետը (մշակումների առավելագույն քանակությունը)
|
Խնձորենի |
Սովորական ոստայնատիզ, թրիպս
|
0,5-ից ոչ պակաս (5մլ 10լ ջրին) |
Սրսկում կանաչ կոնի փուլում և 75 % ծաղկաթափից հետո |
30(1) |
Դեղձենի |
Սովորական ոստայնատիզ, թրիպս
|
Սրսկում առաջին հասուն տզերի ի հայտ գալու ժամանակ |
30(1) |
|
Սալորենի |
Թրիպս |
Սրսկում կանաչ կոնի փուլում և 75 % ծաղկաթափից հետո |
30(2) |
|
Խաղողի վազ |
Արևմտյան ծաղկային թրիպս |
0,4-0,5-ից ոչ պակաս (5մլ 10լ ջրին) |
Սրսկում 50% ծաղկաթափից հետո, սրսկումը կրկնել 14 օր հետո
|
30(2)
|
Կարտոֆիլ |
Կարտոֆիլի ցեց |
0,25 |
Սրսկում վնասատուների ի հայտ գալու ժամանակ, կրկնել 14 օր հետո |
30(-)
|
Լոլիկ |
Սովորական ոստայնատիզ |
0,25 (մշակաբույսի բարձրությունը 40սմ) |
Սրսկում վնասատուների ի հայտ գալու ժամանակ, անհրաժեշտության դեպքում կրկնել |
20(-)
|
0,5 (մշակաբույսի բարձրությունը 40սմ) |
||||
Դեկորատիվ մշակաբույսեր |
Սովորական ոստայնատիզ |
0,4-0,8 |
Սրսկում առաջին հասուն տզերի ի հայտ գալու ժամանակ |
30(-) |
Ծաղկակաղամբ |
Կաղամբի ճերմակաթիթեռ |
0,3 |
Սրսկում սածիլումից անմիջապես հետո, կրկնել յուրաքանչյուր 7-10 օրը մեկ |
20(4) |
Ֆումանուս
- Արտադրող:
- Առկայությունը: Առկա է