Նշանակությունը՝ ֆենիլպիրազոլների խմբի, կոնտակտ-աղիքային ազդեցության ինսեկտիցիդ է,

օժտված է տևական պաշտպանիչ ազդեցությամբ:

Ազդող նյութը՝ ֆիպրոնիլ 800գ/կգ:

Պատրաստուկային ձևը՝ ջրում դիսպերսվող հատիկներ: Զուտ քաշը՝ 100գ:

Պատկանում է վտանգավորության II դասին: Խիստ թունունակ է մեղուների համար:

Համատեղելիությունը՝ համատեղելի է շատ ֆունգիցիդների հետ, բացառությամբ պղինձ պարունակողների, սակայն յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է ստուգել համատեղելիությունը տվյալ պատրաստուկի հետ:

Անվտանգության կանոնները՝ պատրաստուկի հետաշխատանքները պետք է իրականացվեն մասնագետի հսկողությամբ և անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործմամբ: Արգելվում է պատրաստուկի տեղափոխումը այլ մթերքների հետ:

Թափված պեստիցիդների վնասազերծման եղանակները՝ թափվելու դեպքում պատրաստուկն անհրաժեշտ է ծածկել ավազով կամ փայտի թեփով, ապա հավաքել և տեղափոխել համապատասխան վնասազերծման վայր:

Դատարկ տարաների վնասազերծման եղանակները՝ դատարկ տարաների ոչնչացումից առաջ անհրաժեշտ է դրանք 3 անգամ ողողել մաքուր ջրով, ապա տեղափոխել համապատասխան վնասազերծման վայր:

Առաջին օգնություն՝ թունավորման ախտանիշներից են` քրտնարտադրություն, կրծքավանդակի ցավեր, ընդհանուր թուլություն, գլխապտույտ և գլխացավ: Թունավորման նշանների դեպքում անձին դուրս բերել աղտոտված տարածքից, հանել աղտոտված հագուստը, մեծ քանակությամբ հեղուկ տալ, արհեստական փսխում առաջացնել: Մաշկի վրա ընկնելու դեպքում լվանալ հոսող ջրի տակ:

Մշակաբույսը

Վնասակար օրգանիզմը

Չափաքա- նակը,

կգ/հա

Կիրառման եղանակը և ժամկետները

Սպասման ժամկետը (մշակումների առավելագույն քանակ.)

Ցորեն գարնանացան, աշնանացան

Հացազգիների գնայուկ բզեզ

0,03

Սրսկում ծիլերի դուրս գալու փուլում: Բանվորական հեղուկի ծախսը 100-200­լ/հա

-(1)

Վնասակար կրիայիկ (երիտասարդ հասակի թրթուրներ)

Սրսկում կաթնային հասունացման փուլում, երբ վնասատուի տարածվածությունը կազմում է  1 առձ./մ2:  Բանվորական հեղուկի ծախսը - 200­-400 լ/հա

30(1)

Տզրուկաթրթուր

0,0225

Սրսկում վեգետացիայի ընթացքում, բանվորական հեղուկի ծախսը 200-400լ/հա

 

30(1)

Գարի գարնանացան, աշնանացան

Տզրուկաթրթուր

0,02

Սրսկում վեգետացիայի ընթացքում, բանվորական հեղուկի ծախսը  200-400լ/հա

 

30(1)

Կարտոֆիլ

Կոլորադյան բզեզ

0,02-0,025

30(2)

 

Գենտա

  • Արտադրող:
  • Առկայությունը: Առկա է