Ազդող նյութը՝ գլիֆոսատ 480 գ/լ:

Նշանակությունը՝ սիստեմային, համատարած ազդեցության հերբիցիդ է: 
Կիրառվում է կարտոֆիլի, շաքարի ճակնդեղի, հացազգի մշակաբույսերի դաշտերում, անտառային տնտեսություններում, խաղողի և պտղատու այգիներում, ոչ գյուղատնտեսական նշանակության հողերում՝ միամյա և բազմամյա հացազգի, ինչպես նաև երկշաքիլավոր մոլախոտերի դեմ: 
Համատեղելիությունը՝ Այլ պատրաստուկների հետ համատեղ օգտագործելուց առաջ անհրաժեշտ է ստուգել համատեղելիությունը տվյալ պատրաստուկի հետ: 
Փաթեթավորումը` 1 լ

Մշակաբույսի անվանումը

Վնասակար օրգանիզմը

Ծախսի նորման (լ/հա)

Մշակման ժամկետը, առանձնա-

հատկությունները

Սպաս. ժամկետը

(մշակ. թիվը)

Խաղողի վազ, պտղատուներ

Միամյա և բազմամյա հացազգի և երկշաքիլ

2-4

Աճող մոլախոտերի ցողում գարնանը և ամռանը (մշակաբույսի պաշտպանության պայմանով)

- (1)

 

Պտղատուներ, ցիտրուսայիններ

բազմամյա հացազգի և երկշաքիլ մոլախոտեր

4-8

Աճող մոլախոտերի ցողում մայիս-հուլիս ամիսներին (մշակաբույսի պաշտպանության պայմանով)

- (2)

Հացահատիկային կուլտուրաներ

միամյա և բազմամյա մոլախոտեր

3

Հողը ցողել բերքահավաքից երկու շաբաթ առաջ (հացահատիկի 30%-ից ոչ ավել խոնավության դեպքում)

- (1)

Շաքարի ճակնդեղ, եգիպտացորեն

միամյա և բազմամյա մոլախոտեր

1.6-4

Աճող մոլախոտերի ցողում ցանքից 2 շաբաթ առաջ

Կարտոֆիլ, գազար

1.6-2.4

Աճող մոլախոտերի ցողում մշակաբույսի ծլելուց 2-5 օր առաջ

Սոյա, արևածաղիկ, կաղամբ

միամյա և բազմամյա երկշաքիլ  և հացազգի մոլախոտեր

Աճող մոլախոտերի ցողում ցանքից 2-5 օր առաջ

Սոյա

Հողը ցողել բերքահավաքից 15 օր  առաջ (հացահատիկի 30%-ից ոչ ավել խոնավության դեպքում)

Դաշտեր նախատեսված կարտոֆիլի, բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի ցանքի համար

միամյա հացազգի և երկշաքիլ մոլախոտեր

2-4

Աճող մոլախոտերի ցողում՝ աշնանը բերքահավաքից հետո

- (1)

Ոչ գյուղատնտեսական նշանակության հողեր

միամյա և բազմամյա մոլախոտեր

3-6

Աճող մոլախոտերի ցողում

 

Գլիֆոնատ

  • Արտադրող:
  • Առկայությունը: Առկա է