Նշանակությունը՝ կալցիումի և բորի պարունակությամբ հեղուկ պարարտանյութ է:
Ազդող նյութերը՝ ֆոսֆոր (P2O5) – 15 %, կալցիում (CaO) – 6,5%, բոր (B) – 0,3%:
Արտադրող՝ «Արվենսիս Ագրո» ՍՊԸ, Կարրետերա Կաստելլոն 212.1, 50740 Զարագոսա, Իսպանիա:
Պատրաստուկային ձևը՝ հեղուկ: Զուտ քաշը՝ 5լ:
Պատկանում է վտանգավորության 4-րդ դասին:
Մանիպուլյացիոն նշանները՝ տես տարայի վրա:
Նույնականացման կոդը՝ տես տարայի վրա:
Կիրառվում է գյուղատնտեսական մշակաբույսերի պարարտացման համար: Արագ ներծծվում է բույսի բոլոր օրգանների մեջ:
Պահպանել երեխաների համար անհասանելի, չոր, լավ օդափոխվող տեղում՝ -5°C… +35°C ջերմաստիճանում:
Համատեղելիությունը՝ համատեղելի է պարարտանյութերի մեծ մասի հետ, չի համատեղվում պղինձ պարունակող պատրաստուկների հետ (բորդոյան խառնուրդ, պղնձարջասպ և այլն):
Անվտանգության կանոնները՝ պարարտանյութի հետ աշխատանքները պետք է իրականացվեն անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործմամբ: Արգելվում է պարարտանյութի տեղափոխումը այլ մթերքների հետ: Թափվելու դեպքում պարարտանյութն անհրաժեշտ է ծածկել ավազով կամ փայտի թեփով, ապա հավաքել և դատարկ տարաների հետ տեղափոխել համապատասխան վնասազերծման վայր:
Առաջին օգնություն՝ թունավորման ախտանիշներից են` քրտնարտադրություն, ընդհանուր թուլություն, գլխապտույտ և գլխացավ: Թունավորման նշանների դեպքում անձին դուրս բերել աղտոտված տարածքից, հանել աղտոտված հագուստը, մեծ քանակությամբ հեղուկ տալ, արհեստական փսխում առաջացնել: Մաշկի վրա և աչքերի մեջ ընկնելու դեպքում 15 րոպե լվանալ հոսող ջրի տակ, ապա դիմել բժշկի օգնությանը:
Թափված պեստիցիդների վնասազերծման եղանակները՝ Թափվելու դեպքում պատրաստուկն անհրաժեշտ է ծածկել ավազով կամ փայտի թեփով, ապա հավաքել և տեղափոխել համապատասխան վնասազերծման վայր:
Դատարկ տարաների վնասազերծման եղանակները՝ դատարկ տարաների ոչնչացումից առաջ անհրաժեշտ է դրանք 3 անգամ ողողել մաքուր ջրով, ապա տեղափոխել համապատասխան վնասազերծման վայր:
Մշակաբույսը |
Ծախսի նորման |
Կիրառման ժամկետը և եղանակը |
|
Տերևային |
Հողային |
||
Ցիտրուսայիններ և Պտղատուներ |
150-300 մլ/100լ ջրում |
3-5լ/հա |
2-3 մշակում՝ պտուղների ձևավորումից սկսած յուրաքանչյուր 15 օրը մեկ |
Բանջարային մշակաբույսեր (լոլիկ, վարունգ, տաքդեղ) |
150-300 մլ/100լ ջրում |
3-4լ/հա |
4-5 մշակում՝ յուրաքանչյուր 15 օրը մեկ |
Արդյունաբերական մշակաբույսեր (կարտոֆիլ, բամբակենի) |
150-300 մլ/100լ ջրում |
2-3լ/հա |
3-4 մշակում, բույսերի ակտիվ թփակալումից սկսած |
Խաղողի վազ |
150-300 մլ/100լ ջրում |
2-3լ/հա |
2-4 սրսկում՝ վաղ գարնանը |
Գրանֆոլ Կալցիում-Բոր (CaB)
- Արտադրող: Արվենսիս
- Առկայությունը: Առկա է
- Արտադրող երկիրը: Իսպանիա