Ազդող նյութը՝ պղնձի  հիդրօքսիդ 770գ/կգ: 

Նշանակությունը՝ քիմիական խումբը՝ պղնձի միացություններ: Կոնտակտ ազդեցության սնկասպան է: 
Օժտված է կանխարգելիչ, պաշտպանիչ և բակտերիասպան ազդեցությամբ: Պատրաստուկն արդյունավետ կերպով պայքարում է խաղողի վազի և պտղատուների լայն սպեկտորի հիվանդությունների դեմ: 
Համատեղելիությունը՝ համատեղելի է պեստիցիդների մեծամասնության հետ, բացառությամբ ուժեղ թթվային ռեակցիա ունեցող միացությունների: Սակայն յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է ստուգել համատեղելիությունը տվյալ պատրաստուկի հետ:
Փաթեթավորումը` 10կգ

Մշակաբույսի անվանումը

Վնասակար օրգանիզմը

Ծախսի նորման (կգ/հա)

Մշակման ժամկետը, առանձնահատկությունները

Սպասմ. ժամ. (մշակ. առավ. քանակը)

Խաղողի վազ

Միլդիու, անտրակնոզ

1,5-2,5

Սրսկում վեգետացիայի ընթացքում, առաջինը՝ կանխարգելիչ, հաջորդ սրսկումները՝ 7-10 օր ընդմիջումներով: Բանվորական հեղուկի ծախսը՝  800-1000լ/հա

30(4)

Խնձորենի

Քոս, մոնիլիոզ

Սրսկումներ «կանաչ կոնի» և վարդագույն բողբոջի փուլերում: Հաջորդ սրսկումները՝ ծաղկումից հետո 7-14 օր ընդմիջումներով: Բանվորական հեղուկի ծախսը՝ 800-1000 լ/հա

20(4)

 

Հիդրոկոպ

  • Արտադրող:
  • Առկայությունը: Առկա է