Նշանակությունը՝ նեոնիկոտինոիդների խմբի, կոնտակտ և ներբուսային ազդեցության միջատասպան է:

Ազդող նյութը՝ իմիդակլոպրիդ 700գ/կգ:

Պատրաստուկային ձևը՝ ջրում դիսպերսվող հատիկներ: Զուտ քաշը՝ 200գ:

Պատկանում է վտանգավորության II դասին:  Խիստ թունավոր է մեղուների և թռչունների համար:

Կիրառությունը`  կիրառվում է կարտոֆիլի, բաց և փակ գրունտի բանջարեղենի, պտղատուների և հացազգիների ցանքերում՝ հավասարաթևերի, կարծրաթևերի և թեփուկաթևավորների կարգերի վնասատուների դեմ:

Համատեղելիությունը՝ համատեղելի է շատ պեստիցիդների հետ, բացառությամբ ուժեղ հիմնային ռեակցիա ունեցող պատրաստուկների:

Անվտանգության կանոնները՝ պատրաստուկի հետ աշխատանքները պետք է իրականացվեն մասնագետի հսկողությամբ և անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործմամբ: Արգելվում է պատրաստուկի տեղափոխումը այլ մթերքների հետ:

Թափված պեստիցիդների վնասազերծման եղանակները՝ թափվելու դեպքում պատրաստուկն անհրաժեշտ է ծածկել ավազով կամ փայտի թեփով, ապա հավաքել և տեղափոխել համապատասխան վնասազերծման վայր:

Դատարկ տարաների վնասազերծման եղանակները՝ դատարկ տարաների ոչնչացումից առաջ անհրաժեշտ է դրանք 3 անգամ ողողել մաքուր ջրով, ապա տեղափոխել համապատասխան վնասազերծման վայր:

Առաջին օգնություն՝ թունավորման ախտանիշներից են` քրտնարտադրություն, կրծքավանդակի ցավեր, ընդհանուր թուլություն, գլխապտույտ և գլխացավ: Թունավորման նշանների դեպքում անձին դուրս բերել աղտոտված տարածքից, հանել աղտոտված հագուստը, մեծ քանակությամբ հեղուկ տալ, արհեստական փսխում առաջացնել: Մաշկի վրա ընկնելու դեպքում լվանալ հոսող ջրի տակ:

Մշակաբույսի անվանումը

Վնասակար օրգանիզմը

Ծախսի նորման (կգ/հա)

Մշակման ժամկետը, առանձնա-հատկությունները

Սպասմ. ժամ. (մշակ. առավ. քանակը)

Կարտոֆիլ

Կոլորադյան բզեզ

0.03-0.05

Սրսկում վեգետացիայի ընթացքում:

Բանվորական հեղուկի ծախսը 200-400լ/հա

20(1)

Ցորեն,

Գարի,

Վարսակ

Հացահատիկի գնայուկ բզեզ, վնասակար կրիայիկ,

տզրուկաթրթուռ

0.03

Սրսկում վեգետացիայի ընթացքում:

Բանվորական հեղուկի ծախսը 200-400լ/հա

20(1)

Վարունգ

(փակ գրունտի)

 

 

 

Ջերմատնային սպիտակաթևիկ

0.15-0.45

Սրսկում վեգետացիայի ընթացքում՝ 0.15% խտությամբ լուծույթով:
Բանվորական հեղուկի ծախսը – 1000-3000 լ/հա

3(1)

Լվիճ, ծխախոտի թրիպս

0.4

Սրսկում վեգետացիայի ընթացքում:
Բանվորական հեղուկի ծախսը – 1000-3000 լ/հա

Լոլիկ

 

Ջերմատնային սպիտակաթևիկ

0.15-0.45

Սրսկում վեգետացիայի ընթացքում՝ 0.015% խտությամբ լուծույթով:

Բանվորական հեղուկի ծախսը- 1000-3000 լ/հա

3(1)

Լոլիկ

 

 

0.4

Արմատների մշակում՝ կաթիլային ոռոգման եղանակով:

Մշակաբույսի բարձրությունը 1մ-ից ավել

Իմիդիա Պլյուս

  • Արտադրող:
  • Առկայությունը: Առկա է