Պանդա – սիստեմային ազդեցության, ընտրողական հերբիցիդ է:
Ազդող նյութը՝ պենդիմեթալին 330գ/լ: 
Պատրաստուկային ձևը՝  խտացված էմուլսիա: Զուտ քաշը՝  1լ: 
Խիստ թունավոր է մեղուների և թռչունների համար:
Պատկանում է վտանգավորության III դասին:
Կիրառությունը` կիրառվում է ցորենի,  սոխի,  սխտորի, կարտոֆիլի, մաղադանոսի, լոլիկի, կաղամբի վրա՝ միամյա հացազգի և երկշաքիլավոր մոլախոտերի դեմ:
Պահպանել երեխաների համար անհասանելի, չոր, լավ օդափոխվող տեղում՝ -10°C… +35°C ջերմաստիճանում: Չի համատեղվում օրգանական լուծիչների հիման վրա ստացված պատրաստուկների հետ: Պատրաստուկի հետ աշխատանքները պետք է իրականացվեն անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործմամբ: Արգելվում է պատրաստուկի տեղափոխումը այլ մթերքների հետ: Թափվելու դեպքում պատրաստուկն անհրաժեշտ է ծածկել ավազով կամ փայտի թեփով, ապա հավաքել և դատարկ տարաների հետ տեղափոխել համապատասխան վնասազերծման վայր: Թունավորման ախտանիշներից են` քրտնարտադրություն, կրծքավանդակի ցավեր, ընդհանուր թուլություն, գլխապտույտ և գլխացավ: Թունավորման նշանների դեպքում անձին դուրս բերել աղտոտված տարածքից, հանել աղտոտված հագուստը, մեծ քանակությամբ հեղուկ տալ, արհեստական փսխում առաջացնել: Մաշկի վրա ընկնելու դեպքում լվանալ հոսող ջրի տակ:

Պանդա

  • Արտադրող:
  • Առկայությունը: Առկա է