Նշանակությունը՝ կոնտակտ-աղիքային, ինչպես նաև տրանսլամինար ազդեցության ինսեկտոակարիցիդ է:

Ազդող նյութը՝ դիաֆենտիուրոն 250գ/լ:

Պատրաստուկային ձևը՝ խտացված կախույթ:  Զուտ քաշը՝ 1լ:

Պատկանում է վտանգավորության IΙ դասին:

Կիրառությունը`  կիրառվում է սպիտակաթևիկի, լվիճների և տզերի դեմ պայքարում՝ մի շարք գյուղատնտեսական մշակաբույսերի վրա: 

Համատեղելիությունը՝ այլ պատրաստուկների հետ համատեղ կիրառելուց առաջ խորհուրդ է տրվում ստուգել համատեղելիությունը:

Անվտանգության կանոնները՝ պատրաստուկի հետ աշխատանքները պետք է իրականացվեն մասնագետի հսկողությամբ և անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործմամբ: Արգելվում է պատրաստուկի տեղափոխումը այլ մթերքների հետ:

Թափված պեստիցիդների վնասազերծման եղանակները՝ թափվելու դեպքում պատրաստուկն անհրաժեշտ է ծածկել ավազով կամ փայտի թեփով, ապա հավաքել և տեղափոխել համապատասխան վնասազերծման վայր:

Դատարկ տարաների վնասազերծման եղանակները՝ դատարկ տարաների ոչնչացումից առաջ անհրաժեշտ է դրանք 3 անգամ ողողել մաքուր ջրով, ապա տեղափոխել համապատասխան վնասազերծման վայր:

Առաջին օգնություն՝ թունավորման ախտանիշներից են` քրտնարտադրություն, կրծքավանդակի ցավեր, ընդհանուր թուլություն, գլխապտույտ և գլխացավ: Թունավորման նշանների դեպքում անձին դուրս բերել աղտոտված տարածքից, հանել աղտոտված հագուստը, մեծ քանակությամբ հեղուկ տալ, արհեստական փսխում առաջացնել: Մաշկի վրա ընկնելու դեպքում լվանալ հոսող ջրի տակ:

Մշակաբույսի անվանումը

Վնասակար օրգանիզմ

Ծախսի նորման,    լ/հա

Մշակման  ժամկետները և եղանակները

Սպասման ժամկետը (մշակ. քանակը)

Լոլիկ և վարունգ ծածկած գրունտի

 

Ջերմատնային սպիտակաթևիկ, լվիճներ, տզեր

 

1,2-3,6

 

Սրսկում վեգետացիայի ընթացքում՝ 7 օր ընդմիջումներով

7(2)

Դեղաբույսերի սածիլներ

Սպիտակաթևիկ, լվիճներ, տզեր

 

1,5

-(2)

Պեգասիդե

  • Արտադրող:
  • Առկայությունը: Առկա է