Ազդող նյութը` ացետամիպրիդ, 200 գ/ կգ 
Կոնտակտ և ներբուսային ազդեցության միջատասպան է: Նախատեսված է կարծրաթևավոր, թեփուկաթևավոր, կիսակարծրաթևավոր վնասատուների և թրիպսների դեմ  պայքարի համար: Պատրաստուկը ներթափանցում է բույսի մեջ և ազատ տեղաշարժվում է ամբողջ մակերեսով: Պեսսիլին  ազդում է նույնիսկ բույսերի այն հատվածներում, որտեղ մշակված չի եղել: Պատրաստուկն ազդում է վնասատուների վրա ինչպես կոնտակտ ճանապարհով, այնպես էլ մշակված բույսերով  սնվելու դեպքում: Սնվելով մշակաբույսերով, վնասատուները ստանում են որոշ չափաբաժին պատրաստուկից և խախտվում է նրանց ներվայն համակարգը, որը հանգեցնում է վնասատուների կաթվածի և մահվան: Պատրաստուկն ազդում է  թրթուրի, ձվի և հասուն միջատի վրա, կախված վնասատուի տեսակից: Պատրաստուկը ֆիտոտոկսիկ չէ:
 

Պեսսիլի

  • Արտադրող:
  • Առկայությունը: Առկա է