Սանչո – նեոնիկոտինոիդների խմբի ներբուսային ազդեցության միջատասպան է:
Ազդող նյութը՝ տիամետոքսամ, 350գ/լ:
Պատրաստուկային ձևը՝ խտացված կախույթ: Զուտ քաշը՝ 20լ: Միջակ թունավոր է մեղուների համար:
Պատկանում է վտանգավորության IIΙ դասին:
Կիրառությունը` կիրառվում է հացահատիկիային մշակաբույսերի սերմերի և ծիլերի, կարտոֆիլի, շաքարի ճակնդեղի և այլ մշակաբույսերի վրա՝ կոմպլեքս վնասատուների դեմ պայքարի համար:
Պահպանել երեխաների համար անհասանելի, չոր, լավ օդափոխվող տեղում՝ -5°C… +35°C ջերմաստիճանում:
Համատեղելի է չեզոք ռեակցիա ունեցող այլ ախտահանիչների հետ, սակայն յուրաքանչյուր դեպքում խորհուրդ է տրվում ստուգել համատեղելիությունը: Պատրաստուկի հետ աշխատանքները պետք է իրականացվեն անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործմամբ: Արգելվում է պատրաստուկի տեղափոխումը այլ մթերքների հետ: Թափվելու դեպքում պատրաստուկն անհրաժեշտ է ծածկել ավազով կամ փայտի թեփով, ապա հավաքել և դատարկ տարաների հետ տեղափոխել համապատասխան վնասազերծման վայր: Թունավորման ախտանիշներից են` քրտնարտադրություն, կրծքավանդակի ցավեր, ընդհանուր թուլություն, գլխապտույտ և գլխացավ: Թունավորման նշանների դեպքում անձին դուրս բերել աղտոտված տարածքից, հանել աղտոտված հագուստը, մեծ քանակությամբ հեղուկ տալ, արհեստական փսխում առաջացնել: Մաշկի վրա և աչքերի մեջ ընկնելու դեպքում 15 րոպե լվանալ հոսող ջրի տակ:
Սանչո
- Արտադրող:
- Առկայությունը: Առկա է