Նշանակությունը՝ հեղուկ պատրաստուկ է, որի ֆունկցիան բույսերը ցրտահարությունից պաշտպանելն է:
Ազդող նյութը՝ օրգանական թթուներ - 40%:
Արտադրող՝ «Արվենսիս Ագրո» ՍՊԸ, Կարրետերա Կաստելլոն 212.1, 50740 Զարագոսա, Իսպանիա:
Պատրաստուկային ձևը՝ հեղուկ: Զուտ քաշը՝ 5լ:
Պատկանում է վտանգավորության 4-րդ դասին:
Մանիպուլյացիոն նշանները՝ տես տարայի վրա:
Նույնականացման կոդը՝ տես տարայի վրա:
Պատրաստուկն ազդում է բույսերի վրա մեմբրան ստեղծելով, ինչը կանխում է ջրի կորուստը, հետևաբար նաև բույսերի ցրտահարությունը: Scudor-ը չի խոչընդոտում բույսերի շնչառությանը և պտուղների ձևավորմանը:
Պահպանել երեխաների համար անհասանելի, չոր, լավ օդափոխվող տեղում՝ 5°C… +40°C ջերմաստիճանում:
Համատեղելիությունը՝ արգելվում է պատրաստուկի համատեղ կիրառությունը պարարտանյութի և թունաքիմիկատի հետ, քանի որ այն մնում է բույսերին կպած և կարող է փոփոխել վերջինների ազդեցությունը:
Անվտանգության կանոնները՝ պարարտանյութի հետ աշխատանքները պետք է իրականացվեն անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործմամբ: Արգելվում է պարարտանյութի տեղափոխումը այլ մթերքների հետ:
Առաջին օգնություն՝ թունավորման ախտանիշներից են քրտնարտադրություն, ընդհանուր թուլություն, գլխապտույտ և գլխացավ: Թունավորման նշանների դեպքում անձին դուրս բերել աղտոտված տարածքից, հանել աղտոտված հագուստը, մեծ քանակությամբ հեղուկ տալ, արհեստական փսխում առաջացնել: Մաշկի վրա և աչքերի մեջ ընկնելու դեպքում 15 րոպե լվանալ հոսող ջրի տակ, ապա դիմել բժշկի օգնությանը:
Թափված պեստիցիդների վնասազերծման եղանակները՝ թափվելու դեպքում պատրաստուկն անհրաժեշտ է ծածկել ավազով կամ փայտի թեփով, ապա հավաքել և տեղափոխել համապատասխան վնասազերծման վայր:
Դատարկ տարաների վնասազերծման եղանակները՝ դատարկ տարաների ոչնչացումից առաջ անհրաժեշտ է դրանք 3 անգամ ողողել մաքուր ջրով, ապա տեղափոխել համապատասխան վնասազերծման վայր:
Մշակաբույսը |
Ծախսի նորման |
Կիրառման եղանակը և առանձնահատկությունները |
Ընկուզենի, հնդավոր և կորիզավոր պտղատեսակներ |
2լ/100 լ ջրում |
Սրսկել ցրտահարությունից 24-48 ժամ առաջ: Պատրաստուկի պաշտպանիչ ազդեցությունը կազմում է 7-10 օր: Շատ կարևոր է, որպեսզի բույսերն առատորեն մշակվեն պատրաստուկով՝ պատելով բույսի ողջ մակերեսը: |
Ցիտրուսային մշակաբույսեր |
||
Ձիթենի |
||
Խաղողի վազ |
||
Բանջարաբոստանային մշակաբույսեր |
||
Ելակ և մորենի |
||
Դեկորատիվ մշակաբույսեր |
Սկուդոր
- Արտադրող: Արվենսիս
- Առկայությունը: Առկա է
- Արտադրող երկիրը: Իսպանիա