Սեֆորա - սինթետիկ պիրետրոիդների խմբի, կոնտակտ-աղիքային ազդեցության միջատասպան է:
Ազդող նյութը՝  բիֆենտրին, 200գ/լ: 
Պատրաստուկային ձևը՝  հոսող խտացված կախույթ:  Զուտ քաշը՝  1լ: Թույլ թունավոր է մեղուների և միջակ թունավոր թռչունների համար:
Պատկանում է վտանգավորության II դասին:
Կիրառությունը`  կիրառվում է եգիպտացորենի և արևածաղկի սերմերի նախացանքային մշակության համար:
Պահպանել երեխաների համար անհասանելի, չոր, լավ օդափոխվող տեղում՝ 0°C…+30°C ջերմաստիճանում:
Համատեղելի է պեստիցիդների մեծամասնության հետ: Սակայն յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է ստուգել համատեղելիությունը տվյալ պատրաստուկի հետ: Պատրաստուկի հետ աշխատանքները պետք է իրականացվեն անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործմամբ: Արգելվում է պատրաստուկի տեղափոխումը այլ մթերքների հետ: Թափվելու դեպքում պատրաստուկն անհրաժեշտ է ծածկել ավազով կամ փայտի թեփով, ապա հավաքել և դատարկ տարաների հետ տեղափոխել համապատասխան վնասազերծման վայր: Թունավորման ախտանիշներից են` քրտնարտադրություն, կրծքավանդակի ցավեր, ընդհանուր թուլություն, գլխապտույտ և գլխացավ: Թունավորման նշանների դեպքում անձին դուրս բերել աղտոտված տարածքից, հանել աղտոտված հագուստը, մեծ քանակությամբ հեղուկ տալ, արհեստական փսխում առաջացնել:  Մաշկի վրա ընկնելու դեպքում լվանալ հոսող ջրի տակ:    

Սեֆորա

  • Արտադրող:
  • Առկայությունը: Առկա է