Նշանակությունը՝ կալիումի և ազոտի պարունակությամբ հեղուկ պարարտանյութ է:

Ազդող նյութերը՝ կալիում (K2O) – 30 %, ազոտ (N) – 4%:  

Արտադրող՝ «Արվենսիս Ագրո» ՍՊԸ, Կարրետերա Կաստելլոն 212.1, 50740 Զարագոսա, Իսպանիա:

Պատրաստուկային ձևը՝ հեղուկ: Զուտ քաշը՝ 5լ:

Պատկանում է վտանգավորության 4-րդ դասին:

Կիրառվում է գյուղատնտեսական մշակաբույսերի պարարտացման համար: Արագ ներծծվում է բույսի բոլոր օրգանների մեջ:

Պահպանել երեխաների համար անհասանելի, չոր, լավ օդափոխվող տեղում՝ -5°C… +35°C ջերմաստիճանում:

Համատեղելիությունը՝ համատեղելի է պարարտանյութերի մեծ մասի հետ, չի համատեղվում պղինձ պարունակող պատրաստուկների հետ (բորդոյան խառնուրդ, պղնձարջասպ և այլն):

Անվտանգության կանոնները՝ պարարտանյութի հետ աշխատանքները պետք է իրականացվեն անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործմամբ: Արգելվում է պարարտանյութի տեղափոխումը այլ մթերքների հետ: Թափվելու դեպքում պարարտանյութն անհրաժեշտ է ծածկել ավազով կամ փայտի թեփով, ապա հավաքել և դատարկ տարաների հետ տեղափոխել համապատասխան վնասազերծման վայր:

Առաջին օգնություն՝ թունավորման ախտանիշներից են` քրտնարտադրություն, ընդհանուր թուլություն, գլխապտույտ և գլխացավ: Թունավորման նշանների դեպքում անձին դուրս բերել աղտոտված տարածքից, հանել աղտոտված հագուստը, մեծ քանակությամբ հեղուկ տալ, արհեստական փսխում առաջացնել: Մաշկի վրա և աչքերի մեջ ընկնելու դեպքում 15 րոպե լվանալ հոսող ջրի տակ, ապա դիմել բժշկի օգնությանը:

Թափված պեստիցիդների վնասազերծման եղանակները՝ Թափվելու դեպքում պատրաստուկն անհրաժեշտ է ծածկել ավազով կամ փայտի թեփով, ապա հավաքել և տեղափոխել համապատասխան վնասազերծման վայր:

Դատարկ տարաների վնասազերծման եղանակները՝ դատարկ տարաների ոչնչացումից առաջ անհրաժեշտ է դրանք 3 անգամ ողողել մաքուր ջրով, ապա տեղափոխել համապատասխան վնասազերծման վայր:

Մշակաբույսը

Ծախսի նորման

Կիրառման ժամկետը և եղանակը

Տերևային

Հողային

Ցիտրուսայիններ և Պտղատուներ

100-250 մլ/100լ ջրում

6-8լ/հա

2-3  մշակում՝ պտուղների ձևավորումից սկսած յուրաքանչյուր 15 օրը մեկ

Բանջարային  մշակաբույսեր (լոլիկ, վարունգ, տաքդեղ)

150-200 մլ/100լ ջրում

4-6լ/հա

3-4  մշակում՝  յուրաքանչյուր 15 օրը մեկ

Արդյունաբերական  մշակաբույսեր (կարտոֆիլ, բամբակենի)

150-250 մլ/100լ ջրում

4-6լ/հա

2-3  մշակում, բույսերի ակտիվ

թփակալումից սկսած

Խաղողի վազ

150-200 մլ/100լ ջրում

5-7լ/հա

3  սրսկում վեգետացիայի ընթացքում՝ 10-15 օր ընդմիջումներով

Սպրինտեռ Կալիում (K)

  • Արտադրող: Արվենսիս
  • Առկայությունը: Առկա է
  • Արտադրող երկիրը: Իսպանիա