Նշանակությունը՝  սնկասպան և տզասպան  պատրաստուկ է: 

Ազդող նյութը՝ ծծումբ 994գ/կգ:

Պատրաստուկային ձևը՝ փոշի: Զուտ քաշը՝  25կգ:

Թույլ թունավոր է մեղուների համար: Պատկանում է վտանգավորության 4-րդ դասին:

Կիրառությունը`  կիրառվում է որպես ակարոֆունգիցիդ՝ իսկական ալրացողի և տզերի դեմ պայքարի համար:

Պահպանել երեխաների համար անհասանելի, չոր, լավ օդափոխվող տեղում՝ -30°C… +30°C ջերմաստիճանում:

Համատեղելիությունը՝ կիրառվում է առանձին, մշակաբույսերի փոշոտման միջոցով:

Անվտանգության կանոնները՝ պատրաստուկի հետ աշխատանքները պետք է իրականացվեն մասնագետի հսկողությամբ և անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործմամբ: Արգելվում է պատրաստուկի տեղափոխումը այլ մթերքների հետ:

Թափված պեստիցիդների վնասազերծման եղանակները՝ թափվելու դեպքում պատրաստուկն անհրաժեշտ է ծածկել ավազով կամ փայտի թեփով, ապա հավաքել և տեղափոխել համապատասխան վնասազերծման վայր:

Դատարկ տարաների վնասազերծման եղանակները՝ դատարկ տարաների ոչնչացումից առաջ անհրաժեշտ է դրանք 3 անգամ ողողել մաքուր ջրով, ապա տեղափոխել համապատասխան վնասազերծման վայր:

Առաջին օգնություն՝ թունավորման ախտանիշներից են` քրտնարտադրություն, կրծքավանդակի ցավեր, ընդհանուր թուլություն, գլխապտույտ և գլխացավ: Թունավորման նշանների դեպքում անձին դուրս բերել աղտոտված տարածքից, հանել աղտոտված հագուստը, մեծ քանակությամբ հեղուկ տալ, արհեստական փսխում առաջացնել: Մաշկի վրա ընկնելու դեպքում լվանալ հոսող ջրի տակ:

Մշակաբույսի անվանումը

Վնասակար օրգանիզմը

Ծախսի նորման,  կգ/հա

Մշակման ժամկետը, առանձնահատկությունները

Սպասմ. ժամ. (մշակ. առավ. քանակը)

Խաղողի վազ

Օիդիում

15-30

Փոշոտում վազի ծաղկման սկզբից

 

1(5)

Բոլոր մշակաբույսերը, բացի կոկռոշենուց

Տզեր

20-30

Փոշոտում վեգետացիայի ընթացքում

1(5)

Ծծումբ (չլուծվող)

  • Արտադրող:
  • Առկայությունը: Առկա է