Նշանակությունը՝ հանքային յուղ վնասատուների դեմ պայքարի համար:

Ազդող նյութը՝ հատուկ հանքային յուղ 80,2%:

Պատրաստուկային ձևը՝ հանքայուղային էմուլսիա: Զուտ քաշը՝ 1լ: 

Կիրառվում է հատկապես պտղատու ծառատեսակների վրա վնասատուների դեմ պայքարի համար:

Ծախսի նորման՝ 10-20լ/հա: Մշակումների առավելագույն քանակությունը՝ 2, սպասման ժամկետը՝ 14-21 օր:

Համատեղելիությունը՝ խորհուրդ չի տրվում համատեղել ֆոսֆոր պարունակող պատրաստուկների հետ: Յուղի և ֆոսֆոր պարունակող թունաքիմիկատների օգտագործման միջև ինտերվալը պետք է լինի 1 ամիս:  Խորհուրդ չի տրվում պատրաստուկով սրսկումներն իրականացնել շատ ցածր և շատ բարձր ջերմաստիճանում (32-35°C): Անվտանգության կանոնները՝ պատրաստուկի հետ աշխատանքները պետք է իրականացվեն մասնագետի հսկողությամբ և անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործմամբ: Արգելվում է պատրաստուկի տեղափոխումը այլ մթերքների հետ:  Թափված պեստիցիդների վնասազերծման եղանակները՝ թափվելու դեպքում պատրաստուկն անհրաժեշտ է ծածկել ավազով կամ փայտի թեփով, ապա հավաքել և տեղափոխել համապատասխան վնասազերծման վայր: Դատարկ տարաների վնասազերծման եղանակները՝ դատարկ տարաների ոչնչացումից առաջ անհրաժեշտ է դրանք 3 անգամ ողողել մաքուր ջրով, ապա տեղափոխել համապատասխան վնասազերծման վայր: Առաջին օգնություն՝ թունավորման ախտանիշներից են` քրտնարտադրություն, կրծքավանդակի ցավեր, թուլություն, գլխապտույտ և գլխացավ: Թունավորման նշանների դեպքում անձին դուրս բերել աղտոտված տարածքից, հանել աղտոտված հագուստը, մեծ քանակությամբ հեղուկ տալ, արհեստական փսխում առաջացնել: Մաշկի վրա ընկնելու դեպքում լվանալ հոսող ջրի տակ:

Մշակաբույսի անվանումը

Վնասակար օրգանիզմը

Ծախսի նորման,

լ/հա

Մշակման ժամկետները և եղանակները

Ցիտրուսայիններ

Կարմիր տիզ, դեղին արևելյան տիզ, ցեց

0,5-2 % ձմռանը և ամռանը, 1-2 % ձմեռային սրսկում

0,5-1 % գարնան վերջ-ամռան սկիզբ

Խորհուրդ է տրվում օգտագործել միջատասպանների հետ համատեղ

Պտղատու ծառեր

Կարմիր տիզ, տանձենու պսիլա,

Ցեցեր, վահանակրեր

1-2 % ձմռանը, մինչև բողբոջների ուռչելը,

Պիստակենի

Ցեց

2%  ձմռանը, մինչև բողբոջների ուռչելը, 0,5-1%  ամռանը

Էթիոն 42%, Դիազինոն 60%

Թեյի ծառ

Ծիրանենու ցեց

1% մայիսին և հուլիսին

Դիազինոն 60%, Մալաթիոն 60%

Այլ ծառեր և դեկորատիվ բույսեր

Սպիտակ ցեց

2%

 

Սուպեր Վոլկ

  • Արտադրող:
  • Առկայությունը: Առկա է