Տրիոն – տրիկետոնների դասի ներբուսային ազդեցության, ընտրողական հերբիցիդ է:
Ազդող նյութը՝ մեզոտրիոն, 480գ/լ:
Պատրաստուկային ձևը՝ Էմուլսիայի կոնցենտրատ:  Զուտ քաշը՝ 20լ: Թույլ թունավոր է մեղուների համար:
Պատկանում է վտանգավորության IIΙ դասին: 
Կիրառելիությունը`  կիրառվում է եգիպտացորենի դաշտերում՝ միամյա և բազմամյա (մասնակի ազդեցություն) երկշաքիլ,  ինչպես նաև որոշ հացազգի մոլախոտերի դեմ պայքարում:
Համատեխելիությունը`  համատեղելի է այլ հերբիցիդների հետ, սակայն յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է ստուգել համատեղելիությունը տվյալ պատրաստուկի հետ:
Պատրաստուկի հետ աշխատանքները պետք է իրականացվեն անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործմամբ: Արգելվում է պատրաստուկի տեղափոխումը այլ մթերքների հետ: Թափվելու դեպքում պատրաստուկն անհրաժեշտ է ծածկել ավազով կամ փայտի թեփով, ապա հավաքել և դատարկ տարաների հետ տեղափոխել համապատասխան վնասազերծման վայր: Թունավորման ախտանիշներից են` քրտնարտադրություն, կրծքավանդակի ցավեր, ընդհանուր թուլություն, գլխապտույտ և գլխացավ: Թունավորման նշանների դեպքում անձին դուրս բերել աղտոտված տարածքից, հանել աղտոտված հագուստը, մեծ քանակությամբ հեղուկ տալ, արհեստական փսխում առաջացնել: Մաշկի վրա ընկնելու դեպքում լվանալ հոսող ջրի տակ:

Տրիոն

  • Արտադրող:
  • Առկայությունը: Առկա է