Աշխատանք Հրաշք Այգիում

Պաշտոն:  Արտաքին կապերի գծով տնօրենի տեղակալ

 

Աշխատանքի նկարագրություն:

Ընկերությունը փնտրում է խելացի և նպատակասլաց, պատասխանատվության բարձր զգացում ունեցող փորձառու երիտասարդների Հրաշք Այգի ՍՊԸ-ի թիմին միանալու նպատակով:

 

Աշխատանքային պարտականություններ:

  • Ընկերության ընթացիկ աշխատանքի պատշաճ իրականացում
  • Գործադիր տնօրենի տարաբնույթ պարտականությունների, ծրագրերի և նախաձեռնությունների ադմինիստրատիվ աջակցության իրականացում
  • Բանակցությունների վարում տեղի և արտասահմանյան կազմակերպությունների հետ
  • Հեռախոսազանգերի և հաղորդագրությունների ընդունում և համակարգում, նամակագրության վարում
  • Այլ ադմինիստրատիվ  աշխատանքների իրականացում

 

Ներկայացվող պահանջներ:

  • Բարձրագույն կրթություն
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • MS Office փաթեթի գերազանց տիրապետում
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Աշխատանքային փորձ համապատասխան կամ հարակից ոլորտներում
  • Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն
  • Միջանձնային շփման գերազանց ունակություն, բարեհամբույր և պրոֆեսիոնալ վարվելակերպ
  • Թիմում աշխատելու ունակություն

 

Հրաշք Այգի ՍՊԸ-ն իր աշխատակիցներին առաջարկում է:

  • Կայուն աշխատանք
  • Բարձր և մրցունակ աշխատավարձային փաթեթ` հիմնված փորձի և աշխատանքի կատարողականի արդյունքների վրա

 

Դիմելու ընթացակարգը:

Եթե Դուք հետաքրքրված եք այս աշխատանքով, խնդրում ենք ուղարկել Ձեր նկարով ինքնակենսագրականը (CV) info@hrashkaygi.am էլ. հասցեին` նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը, որի համար դիմում եք, կամ առձեռն ներկայացնել այն մեր գրասենյակ` ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պող. 214:  

Մենք ուրախ կլինենք դիտարկել Ձեր թեկնածությունը: